Մանվել Գրիգորյանի քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, ովքեր հարցաքննության են կանչվելու. Արթուր Դավթյան

«Մեր ձեռք բերված տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին...»
datakhaz

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, որոնք առաջիկայում հարցաքննության են կանչվելու: Այս մասին խորհրդարանում՝ լրագողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ այս պահին կան մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում:

«Մեր ձեռք բերված տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին»,- ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր այս քրեական գործին 2016 թվականին պաշտպանության նախարար աշխատած Սեյրան Օհանյանի առնչությունը, Դավթյանը պատասխանեց.

«Գործը քննվելու է ամբողջ ծավալով։ Ցանկացածը, ով մասնակցություն ունեցած կլինի այս գործում և ում արարքում կլինեն հանցակազմի հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ և հրապարակայնությունը կապահովվի»։

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-ինչ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները