Մ. Գրիգորյանի որդին քաղաքացու ուղղությամբ կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել

ՀՀ ոստիկանություն  ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, տեղեկություն է ստացվել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Արա Գրիգորյանը ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում գազային ատրճանակը պարզել է քաղաքացու ուղղությամբ և կրակոցներ արձակել:

Ոստիկանները հայտնաբերել են Ա. Գրիգորյանին և բերման ենթարկել բաժին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

*

*