Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում․․․
manvel-grigoryan

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ընթանում էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ դատական նիստը։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կալանքի տակ կմնա երկու ամիս:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանն իր համաձայնությունն է տվել ՀՀԿ խմբակցության պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։

Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*