«Եթե Մանվել Գրիգորյանի կալանքի սանկցիան չի փոխվելու, ապա քաղաքական որոշում եմ տեսնում». պաշտպան

Մանվել Գրիգորյանն ունի տասնյակից ավելի ծանր հիվանդություններ, որոնք...
manvel-grigoryan

«Եթե Մանվել Գրիգորյանի կալանքի սանկցիան չի փոխվելու, ապա քաղաքական որոշում եմ տեսնում, որպեսզի նա մնա կալանքի տակ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ ցանկանում են բացառել ընտրովի արդարադատությունը։

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանն ունի  տասնյակից ավելի ծանր հիվանդություններ, որոնք փաստված են ոչ միայն մեկուսարանի ամբուլատոր քարտում, այլև վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակած դատաբժշկական փորձաքննության ժամանակ.

«ՔՕ 135 հոդվածով նախատեսված հիմքերը, որոնցով անձը պետք է գտնվի կալանքի տակ, այսինքն՝ խոչընդոտել, խուսափել, նոր հանցագործություն կատարել, բացառվում է։ Բացի այդ՝ անձը ունի նաև տասնյակից ավելի ծանր հիվանդություններ, որոնք փաստված են ոչ միայն մեկուսարանի ամբուլատոր քարտում, այլև փաստված են վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակած դատաբժշկական փորձաքննության ժամանակ, որտեղ ֆիքսվեց, ինչպես բացասական դինամիկան, այնպես էլ՝ ծանր հիվանդությունները։ Երբ նայում ենք՝ կալանքի հիմքերը կան, թե՝ ոչ, պետք է ղեկավարվել օրենքով, իսկ օրենքը, քիչ առաջ նշեցի՝ ինչ է ասում»։

Նա նշեց, որ կալանքի հետ կապված դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարան:

«Ցավոք, մեր պաշտպանյալը չի ցանկանում, որպեսզի այդ դատական ակտերը ներպետական ատյաններում սպառելուց հետո գնան ՄԻԵԴ, պաշտպանական կողմը փորձելու է խորհրդատվություն տալ, որ դա օրինական, իրավաչափ ընթացակարգ է, որովհետև ուղղակի ակնհայտ է ընտրովի արդարադատությունը՝ կալանքի հետ կապված։ Մանվել Գրիգորյանն այդ հարցին ուրիշ կերպ է նայում, ասում է՝ ես ՀՀ-ին դատի չեմ տա»,-ասաց նա:

*

*