Մանվել Գրիգորյանն այսօր կկալանավորվի

Նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը
vahagn-muradyan

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի։

Նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։

Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը այսօր կկալանավորվի։

Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները