Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է շարունակել միայն քաղաքացիական բժշկական հաստատության պայմաններում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն․․․
manvel-grigoryan-dat (1)

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է շարունակել միայն քաղաքացիական բժշկական հաստատության պայմաններում:

*

*