Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա. նա հիվանդանոցում է

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։
manvel-grigoryan2 (1)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Մեզ հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը կալանավայրից տեղափոխվել էր բուժկենտրոն՝ հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում:

«Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։ «Այդ խրոնիկական հիվանդությունն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-նշեց Գնունին` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ:

*

*