Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

...նա շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում
manvel-grigoryan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը որոշում կայացրեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄանվելԳրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Գործն այլ կազմով արդեն փոխանցված է դատարան, և տվյալ պարագայում, եթե այլ որոշում կայացվեր, դատարանը դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից»,- ասաց Մկրտչյանը:

Փաստաբանը նաև անդրադարձավ նախկին պատգամավորի առողջական վիճակին և հայտնեց, որ նա շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը:

Մանվել Գրիգորյանի գործով բուն դատական նիստերը կմեկնարկեն առաջիկայում, նրա գործն արդեն իսկ մակագրվել է Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

 

*

*