Մանվել Գրիգորյանն ի վիճակի չէր մասնակցել նիստին. այն հետաձգվեց

...նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 11-ին ժամը 12-ին
datavor-dataran

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարանը ստացավ «Դատապարտյալների» հիվանդանոցից գրություն և դրան կից բժշկական տեղեկանք, ինչպես նաև` Գրիգորյանի դիմումը։

Դատավորի խոսքով` Գրիգորյանը, դիմելով դատարանին, հայտնել է, որ առողջական վիճակից ելնելով` չի կարող ներկայանալ դատական նիստին։ Բժշկական տեղեկանքում ևս ասվում է, որ ելնելով անձի ախտորոշման վիճակից` նա տեղափոխման ենթակա չէ։

Այսպիսով, նիստը հետաձգվեց, և նշանակվեց հունիսի 11-ին, ժամը 12-ին։

*

*