Հայտնի է Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ գործով դատական առաջին նիստի օրը

Դատական նիստը կնախագահի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
datavor-dataran

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորական միության» նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 2-ին: Դատական նիստը կնախագահի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

*

*