Մանվել Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին:
manvel-grigoryan-dat (1)

Երեկ տեղի է ունեցել «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում բամբասանքներ են դրված: Իրեն մեղավոր չի ճանաչել նաեւ Նազիկ Ամիրյանը: Նիստի տեսանկարահանումն արգելվել է:

Ավելի ուշ, Գրիգորյանի պաշտպանների միջնորդությամբ, նիստը  հետաձգվել է. վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը, եւ պաշտպանները միջնորդել են հիվանդանոց տեղափոխել նրան՝ ինսուլինի չափաբաժին ստանալու նպատակով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, նաեւ՝ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար:

*

*