Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ գործով դատական նիստը. Գրիգորյանը ներկա է դատին

Դատարանը թույլ չտվեց լրատվամիջոցներին նկարահանումներ կատարել
manvel-grigoryan-dat-nist

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Դատին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը: Վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը դիմեց դատավորին՝ խնդրելով լրատվամիջոցներին դուրս գալ նիստերի դահլիճից՝ պնդելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը դեռևս բավարար լավ չէ ու, գուցե, կարիք լինի նիստի ընթացքում նրան ժամանակ առ ժամանակ բուժօգնություն ցույց տալ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է լրատվամիջոցների միջնորդությունը՝ նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ: Դատավորը երկու րոպե ընդմիջոմ հայտարարեց, որպեսզի տեսանկարահանող սարքերը հանվեն նիստերի դահլիճից:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները