Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

Պաշտպանները մտահոգություն ունեն, որ այս հանձնաժողովի փորձագետների նկատմամբ կարող է ճնշում գործադրվել:
manvel-grigoryan (1)

Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է: Գրիգորյանը չէր ներկայացել դատարան` առողջական վիճակից ելնելով: Դատարանը ստացել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի համապատասխան գրությունը:

Հերթական նիստում դատավորը բավարարել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետի դիմումը, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանի ցանկությամբ վարչական, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում իրեն կներկայացնի լիազորված անձը՝  Հրանտ Կարապետյան անուն ազգանունով: Հաջորդ դատական նիստին դատավորի պահանջով պետք է ներկայանան նաեւ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի` պաշտպանական կողմի ներկայացրած արտասահմանից ժամանած փորձագետները:

Պաշտպանները մտահոգություն ունեն, որ այս հանձնաժողովի փորձագետների նկատմամբ կարող է ճնշում գործադրվել: Ըստ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի՝ արդեն մեկ տարի է՝ ինչ կալանքը Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ՝ պատիժ: Մկրտչյանը նշել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները փուչ են, եւ այս գործով զարգացումները, այդ թվում նաեւ նոր տուժողների ի հայտ գալը, քաղաքական պատվեր է:

*

*