«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են...
qnnchakan

Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված աշխատավարձերի առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը յուրացնելու, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` մանկապարտեզում որպես երաժշտության դաստիարակչուհի աշխատող անձից` աշխատատեղը պահպանելու պայմանով, ամսական առձեռն աշխատավարձի մի մասը ստանալու արդյունքում վերջինիս 795.000 ՀՀ դրամի էական գույքային վնաս պատճառելու համար։

Մանրամասները՝ այստեղ:

*

*