Բացահայտվել է Մալաթիայում կատարված ավազակային հարձակումը — Երկիր Մեդիա

Բացահայտվել է Մալաթիայում կատարված ավազակային հարձակումը

Ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել․․․
hardzakum

Անհայտ անձինք ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզակաան միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։

Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Նարեկ Մանուկյանը, 26-ամյա Նորայր Մանուկյանն ու 20-ամյա Աղասի Չախոյանը։

*

*