ՀՀ իրավական գործընթացները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի քննարկումներում

Դատական համակարգի անկախությունը երաշխավորելուն ուղղված առաջարկներ են ներկայացվել
mak (1)

Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Գնահատական հնչեցնելով, որ գործող իշխանությունը փորձում է իրեն ենթարկեցնել դատական համակարգը՝ հիմք ընդունելով վարչապետի կողմից դատավորների հասցեին հնչեցված հայտարարութունները, դատարանների շրջափակումը, ինչպես նաեւ՝ Սահմանդրական դատարանի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը՝ արվել են մի շարք առաջարկներ: Մասնավորապես՝ ձեռնարկել միջոցներ բոլոր դատավորների հեղինակությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ բացառելով ընտրողական արդարադատության իրականացումը, անհապաղ կազմակերպել դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողի այց Հայաստան, հարգել Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը եւ դադարեցնել դատարանի ներկա օրինական կազմը քաղաքական մեծամասնության ազդեցության ներքո գտնվող անձանցով փոխարինելու բոլոր փորձերը, օրենսդրորեն ամրագրել նախագահի կամ կառավարության կողմից թեկնածուների առաջադրման համար արդար, թափանցիկ եւ մրցութային ընթացակարգերով ընտրության պահանջ եւ ապահովել այդ դրույթների կենսագործումը:

 

*

*