Լոռու մարզում ապօրինի ծառահատումների պատճառով պետությունը կրել է մոտ 45 միլիոն դրամի վնաս

17 դեպքով հարուցվել է քրեական գործ
antar5

Լոռու մարզում  այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է ապօրինի  ծառահատման 86 դեպք,  որոնցից 17-ի դեպքով հարուցվել է քրեական գործ: Լոռու մարզում  արձանագրված ապօրինի ծառահատման  դեպքերով պետությանը  պատճառված վնասի չափը կազմել է 44 միլիոն  978 հազար 860 դրամ: Նոյեմբերի 2-ին կայացած ասուլիսում այս մասին նշել է ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը: «52 ապօրինի ծառահատումների դեպքով անձինք կրել են վարչական պատասխանատվություն, որից 9 քրեական գործ հարուցվել է Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ: Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 25 մարդ, որոնցից 5-ը պաշտոնատար անձինք են, իսկ մեկ անձ դեռևս ունի կասկածյալի կարգավիճակ»,- նշեց Մարտիրոսյանը:

Ամենաշատ ապօրինի ծառահատման դեպքն արձանագրվել է Սպիտակի անտառպետության տարածքում ` 408 ապօրինի հատված ծառ, որի հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 25 միլիոն 444 հազար 500 դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազի գրության հիման վրա ՀՀ ոստիկանության և  բնապահպանության նախարարության միջև կազմվել է աշխատանքային պլան, ըստ որի`  անտառային տարածքներում կատարվում են շուրջօրյա շրջագայություններ և գիշերային ծառայություններ ապօրինի ծառահատման փաստերը հայտնաբերելու ուղղությամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները