Լեւոն Բարսեղյանի դեմ քրեական գործի վարույթը կկարճվի եւ նա ազատ կարձակվի

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը ձերբակալվել էր հուլիսի 27-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած հանրահավաքից հետո, ազատ կարձակվի:
levon-barseghyan

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը ձերբակալվել էր հուլիսի 27-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած հանրահավաքից հետո, ազատ կարձակվի:

Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին Քննչական կոմիտեից: Ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լեւոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չի հանդիսանում։ Այսպիսով, Լեւոն Բարսեղյանը քննիչի որոշմամբ արգելանքից ազատ կարձակվի, կկարճվի նաեւ նրա դեմ հարուցված քրեական գործի վարույթը, որը հարուցվել էր սառ զենք պահելու կասկածանքով: Բարսեղյանի գրպանում հայտնաբերվել էր ծալով դանակ։

*

*