50-ամյա կինը փորձել է սպանել ամուսնուն

Տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել տանը՝ կնոջ կողմից ․․․
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ կողմից ամուսնուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «այտի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ Գ.Գույումջյանը՝ ծնված 1960թ.։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքները ստացել է տանը՝ կնոջ կողմից դանակով հասցված հարվածի հետևանքով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակում գտնվող բազմոցի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ խոհանոցում գտնվող լվացքի մեքենայի վրայից հայտնաբերվել ու վերցվել է խոհանոցային դանակ:

50-ամյա կինը ձերբակալվել է՝ ամուսնուն սպանելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է:

*

*