Ֆինանսների նախարարին եւ նրա եղբորորդուն վերաբերող ձայնագրությունը կքննվի ԱԱԾ-ում

Համացանցում էր հայտնվել ձայնագրություն, որում ընդհանրական կերպով՝ «մի խումբ մաքսային աշխատակիցների» անունից...
Gagik-Xachatryan
pastinfo.am — «Մի խումբ մաքսային աշխատակիցների» անունից ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ու նրա եղբորորդու վերաբերյալ  ՀՀ նախագահին ու  ԶԼՄ-ներին ուղղված բաց նամակի ձայնագրությունը կքննվի Ազգային անվտանգության ծառայությունում` նախկինում հարուցված և քննվող  ՊԵԿ-ում չարաշահումների վերաբերյալ գործի շրջանակում:
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Համացանցում էր հայտնվել ձայնագրություն, որում ընդհանրական կերպով՝ «մի խումբ մաքսային աշխատակիցների» անունից, մասնավորապես, հայտնվում էր, որ «Գ. Խաչատրյանը մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը տվել է իր եղբորորդուն, ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, որն իր համախոհների հետ միասին Մաքսային ծառայությունում ստեղծել էր մի հանցավոր խումբ և նրանց հետ միասին օգտագործելով՝ իրենց պաշտոնական դիրքը ու հնարավորությունները, յուրաքանչյուր ամիս գրպանել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք ըստ էության պետք է մուտքագրվեին պետբյուջե»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները