Կաշառք ստանալիս ձերբակալվել է Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետը

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
dzerbakalutyun

Ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է. «ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։ Կատարվում է քննություն»։

*

*