Դատավորը պահանջել էր 3500 դոլար կաշառք

Նա կալանավորվել է
kasharq-datavor

Խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը կալանավորվել է: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է  3500  դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում՝ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ 2500  դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց եւ բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանին: Գումարը փաստաբանը փոխանցել է դատավորին: Նախաքննությունը շարունակվում է:

*

*