Կալանավորվել է կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենը

Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։
karine-avdalyan

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու ամսով կալանավորել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

Դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ նիստը կայացել է երեկ, որի ավարտից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Կալանավորման մասին միջնորդության որոշումը հրապարակվել է այսօր՝ ժամը 12-ին։ Դռնփակ նիստին Կարինե Ավդալյանը ներկա է գտնվել, որից անմիջապես հետո տեղափոխվել է Աբովյանի քրեակատարողական հիմնարկ երկամսյա ժամկետով։

*

*