Կարեն Կարապետյան. «Աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի»

Աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխումներ է նախատեսում:

ՀՀ կառավարությունն աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխումներ է նախատեսում: Գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար:

«Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև դրանք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի»,- ասաց Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

Վարչապետը հորդորեց արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում հնարավոր լինի արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: 

*

*