Բացահայտվել է Մանվել Գրիգորյանի որդու տնից գողությունը

Գողացել էին հագուստ, արձանիկներ եւ Կարեն Գրիգորյանին պատկանող զենքը:

Ոստիկանությունը բացահայտել է Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատնից կատարված գողությունը: Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տրվել, որ գողություն է կատարվել Վաղարշապատի Արշալույս գյուղի առանձնատներից մեկում:

Հանցագործություն կատարող անձինք գողացել էին հագուստ, արձանիկներ եւ Կարեն Գրիգորյանին պատկանող զենքը:

Ոստիկանության աշխատանքի արդյունքում բացահայտվել են հանցագործության ենթադրյալ կասկածյալները: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են հագուստ եւ արձանիկներ: Ենթադրյալ հանցագործություն կատարած 3 անձանցից 2-ը հատնաբերվել են:

*

*