Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ. ՔԿ

Այս գործով հետախուզման մեջ է գտնվում Նարեկ Գուրուրյանը
karaganda-narek

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ:

Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Իրականության չի համապատասխանում տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան է ժամանել քննչական խումբ»,– գրել է նա:

 Հիշեցնենք, որ այս գործով հետախուզման մեջ է գտնվում Նարեկ Գուրուրյանը, ով երեկ երեկոյան տեսաուղերձ էր տարածել նշելով, որ ինքը մարդասպան չէ։

*

*