Կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել բանակին

4 մասնագետ տվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ:
margarin

Կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել բանակին: Այսպիսի տեղեկություն է հրապարակել Aysor.am լրատվական կայքը, որի իսկությունը պարզելու համար հարցում էր ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն եւ ստացել հետեւյալ պատասխանը.

«2016-2017թթ. ընթացքում Պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, 2 ընկերությունների կողմից մատակարարվել են Հայաստանում արտադրված 172 հազար 300 կգ մարգարին եւ 14 հազար 250 կգ Սպրեդ տեսակի ապրանքներ: Պարզվել է, որ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի 4 մասնագետ տվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ: Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել արտադրությունը եւ մատակարարումները կազմակերպած անձին, ընկերությունների 2 տնօրեններին եւ 4 մասնագետին»:

Նշենք, որ այս փաստն օրեր առաջ հերքել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:

*

*