«Կանեփ-կակաչ-2017». ոչնչացվել է 2138 կգ կանեփի վայրի աճած զանգված

Առգրավվել է 134.03 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
kanep

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 1-ից 12-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:

Տնամերձ 2 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1053 բույս:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 158 փամփուշտ, 9 նռնակ, 6 նռնակի պայթուցիչ, 1 փամփշտատուփ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 10 հետախուզվող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 134.03 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

*

*