«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից կալանավոր է փախել

30-ամյա կալանավոր Թելման Ալավերդյանը...
kalanavor

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 30-ամյա Թելման Ալավերդյանը:

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելը) և 324-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացու անձնագիրը կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելը):

Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 

*

*