Կալանավորին բերված հանձնուքի միջից հայտնաբերել են ալկոհոլային խմիչք

Հայտնաբերել են ալկոհոլային խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա:
alkohol

ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են ալկոհոլային խմիչքով լցված, 1,5 լիտր տարողությամբ 18 տարա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

*

*