«Ճվճվ Արոյի» որդին կալանավորվեց

Քիչ առաջ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը․․․
dzerbakalutyun

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը կալանավորվեց:

Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և  Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել էր «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող «Ճվճվ Արոյի» (Արա Վարդանյան)  ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը։

*

*