«Ճվճվ Արոյի» ավագ որդին ձերբակալվել է, կրտսեր որդին հետախուզվում է — Երկիր Մեդիա

«Ճվճվ Արոյի» ավագ որդին ձերբակալվել է, կրտսեր որդին հետախուզվում է

Ձերբակալվել է «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
aro-serj-vordi

2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող «Ճվճվ Արոյի» (Արա Վարդանյան)  ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ավելի ուշ նա եւս մահացել է։

Իսկ հունվարի 8-ին  հետախուզում է հայտարարվել «Ճվճվ Արոյի»  կրտսեր որդու՝ 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ:

Այս մասին ֆեյբուքյան էջում նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:  Սերժ Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել է որպես մեղադրյալ:

 

*

*