Լրատվամիջոցի դեմ քրգործ է հարուցվել

Տեղի ունեցածը, Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ, լրատվամիջոցի, խոսքի ազատության դեմ է ուղղված:

«Ես հիմա թե′ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ եմ խոսում, թե′  որպես միության նախագահ, ես էլ ունենայի տեղեկատվությունը, ես կհրապարակեի, այդ իսկ պատճառով մեր լրատվամիջոցը վերահրապարակել է»,- ասում է Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։

Խոսքը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մասին է, որում ներկայացված է Մարտի մեկի գործով մի քանի վկայի, այդ թվում՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից հատվածներ: Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:

Տեղի ունեցածը, Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ, լրատվամիջոցի, խոսքի ազատության դեմ է ուղղված: Իրենք սատարում են լրատվամիջոցին, քանի որ այն պարզապես հանրությանը հասանելի է դարձրել իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվությունը՝ առանց չափազանցության եւ զրպարտանքի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*