Վարդավառի օրը Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց

Արդյունքում՝ ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 1091 արձանագրություն․․․
sevan-mayrughi

Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին հովեկների աննախադեպ մեծ հոսք է եղել դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինը անցնում էր 48 մեքենա: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված ծառայության։

Արդյունքում՝ ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 1091 արձանագրություն, ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 84 մեքենա, որոնցից 60-ի վարորդները ոչ սթափ վիճակում էին:

*

*