Մեղադրողը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով

Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը
jirayr-sefilyan

factor.am-Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը: Հակոբ Ենոքյանը դատարանից պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով, Գևորգ Սաֆարյանին` 4 տարի վեց ամիս, Ներսես Պողոսյանին` 4, Հրայր Թոփչյանին` 3, Սասունիկ Կիրակոսյանին` 4 տարի վեց ամիս, Հովհաննես Պետրոսյանին` 2 տարի, Գալուստ Գրիգորյանին` 3 տարի ժամկետով:

Ամբողջական նյութը՝  այստեղ։ 

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչ 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինին կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: 

 

*

*