Փոխվել են իշխանությունները, մթնոլորտը, բայց Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցում տեղաշարժ չկա․ Իշխան Սաղաթելյան

Նա նշել է, որ սեպտեմբերին գործի քննությունը վերսկսվել է, սակայն․․․
hrach-muradyan-spanutyun

Երկրում փոխվել են իշխանությունները, մթնոլորտը, բայց Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցում որեւիցե տեղաշարժ չկա: Այս մասին ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է, որ սեպտեմբերին գործի քննությունը վերսկսվել է, սակայն դեկտեմբերին կասեցվել է նոր հանգամանքների բացակայության պատճառաբանությամբ: Դաշնակցության ներկայացուցիչը հայտնել է՝ պահանջում են, որ վերաբացվի եւ տեղի ունենա ամբողջական, արդարացի, օբյեկտիվ քննություն: Նա ընդգծել է, որ գործի վերաբացումից հետո դրանով զբաղվել է նույն քննչական խումբը, եւ խորը անվստահություն ունեն նրա գործունեության վերաբերյալ:

Վաղը՝ ըստ ամսաթվի՝ Հրաչ Մուրադյանի սպանության օրը՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա բողոքի ակցիա Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Հավաքվածները պահանջելու են վերսկսել գործի քննությունը եւ այն կատարել նոր քննչական խմբի միջոցով:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ, Արցախյան պատերազմի մասնակից Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013-ի ապրիլի 2-ին համայնքապետարանի շենքի դիմաց:

*

*