Իշխան Բարսեղյանին եւ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել — Երկիր Մեդիա

Իշխան Բարսեղյանին եւ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբերի 27-ին 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալված Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել..
datavor-ishkhan-barseghyan

Հոկտեմբերի 27-ին 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալված Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Էլզա Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

*

*