Անվճար իրավաբանական օգնություն՝ ոստիկանության բաժին տարված անչափահասներին

Հարազատներից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացած ահազանգերի հետքերով...
pastabanneri-palat (1)

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերվածների հարազատներից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացած ահազանգերի հետքերով այս պահին բաժնում են գտնվում Փաստաբանների պալատի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող խմբի անդամներ Հերմինե Միքայելյանը, Կարեն Սարդարյանը, Ինգա Օգանեզովան:  Այս մասին տեղեկացնում են Փաստաբանների պալատից:

«Ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող բոլոր 6 անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար բաժնում են փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և ԺորաՊետրոսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

*

*