Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան

Հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն»․․․
tmranyut

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է եղել այլ դեղահաբերի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ  Մ.Ա.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հայտնաբերվել  և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի Մ.Է.-ն, ով նույն օրը ձերբակալվել է:

 

*

*