Ձախողվել է հայ-իրանական սահմանով նռնականետի նշանառու սարք անցկացնելու փորձը 

Ձերբակալվել է Իրանի քաղաքացի
mexri-ancaket

Հայաստանում ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու են ձերբակալել, որի մոտ նռնականետի նշանառու սարք է եղել:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացուն պատկանող տրանսպոտային միջոցը զննելիս հայտնաբերել են օպտիկական ՊԳՕ-7 նշանառու սարք, որն օգտագործվում է ձեռքի ՌՊԳ-7 հակատանկային նռնականետից կրակելու համար:

Իրավախախտն ասել է, որ այն ընկերոջ խնդրանքով ձեռք է բերել Երեւանի շուկաներից մեկում: Ռուս սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, ձերբակալված իրավախախտին եւ նշանառու սարքը հանձնել են Հայաստանի իրավասու մարմիններին:

*

*