Ինտերպոլից հայտնել են` Լապշինը միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել

Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել
vostikanutyun-mashtoc-bajanmunq

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:

«ՀՀ ոստիկանության հարցման ի պատասխան, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից այսօր պատասխանեցին, որ Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել»,-  գրել է Մալյանը:

Որպես Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հիմք՝  Բելառուսի դատախազությունը ներկայացրել էր Ինտերպոլի կողմից հետախուզում հայտարարելը:

*

*