Իջեւանում անկարգությունների գործով 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ ՔԿ

10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ijevani-depq

Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը եւ երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել Իջեւան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

*

*