Կրակոցներ՝ Հյուսիսայի պողոտայի ակումբներից մեկում․ կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են․․․
krakots

Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում  կրակոցներ արձակելու մեջ կասկածվող նորատուսցի Արա Բանդուրյանը ձերբակալված է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։

Նա ձերբակալված է»,-նշված է հաղորդագրության մեջ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները