Մեկնարկեց Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը

Առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
air-kairo

Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը:

Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով դիմավորեցին օդանավի առաջին ուղևորներին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով:

Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

*

*