«Ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ». Human Rights Watch

«Ոստիկանությունը իրենց հայացքները խաղաղ արտահայտելու համար հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու թույլտվություն»
cuyc-sari tax

Հայաստանում հուլիսի 29-ին ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ բռնության ենթարկելով նաեւ ցույցը լուսաբանող լրագրողներին: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի՝ հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հրապարակած զեկույցում.

«Կիրառվել են լուսաձայնային նռնակներ, որի հետեւանքով տուժել են ցուցարարներ ու լրագրողներ: Ոստիկանները նաեւ ծեծել են ցույցի մասնակիցներին եւ լրագրողներին ու անազատության մեջ պահելով տասնյակ մարդկանց»,- նշվում է զեկույցում:

«Այս դեպքերի հետաքննությունը պետք է լինի արագ եւ ամբողջական: Ոստիկանությունը պետք է պահպանի հասարակական կարգը, նրանք չունեն իրենց հայացքները խաղաղ արտահայտելու համար հավաքված մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու թույլտվություն»,- նշում է Human Rights Watch-ի հարավային կովկասի բաժնի տնօրեն Giorgi Gogia-ն:

Human Rights Watch-ը զրուցել է վկաների եւ տուժողների հետ, ովքեր պատմել են դեպքի մանրամասները:

Ամբողջական զեկույցը՝ այստեղ

*

*