Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասից երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել․․․
shtap-ognutyun (1)

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ  հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում՝ գերեզմանոցի մոտ, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Ըստ լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների` նշված վայրում հայտնաբերվել է ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Վիրավոր երիտասարդի անունը և առողջական վիճակի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

*

*