ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում․․․
hrayr-tovmasyan

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը դիմել էր Սահմանադրական դատարանին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։

*

*