«Ես վերադարձա իմ արմատներին». Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանում սկսվել է սերնդափոխության գործընթաց
hrayr-tovmasyan

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ անդամներին և աշխատակազմին է ներկայացրել դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գագիկ Հարությունյանը նշել է, որ Սահմանադրական դատարանում սկսվել է սերնդափոխության գործընթաց և ավելացրել` շատ ուրախ է, որ դատարանից գնացածները կրկին վերադառնում են:

ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանին բնութագրել է որպես կայացած իրավաբան և նրան հանձնել դատավորի զգեստ: Հրայր Թովմասյանը, նկատի ունենալով, որ 22 տարի առաջ սահմանադրական դատարանում աշխատել է որպես առաջատար մասնագետ, ասել է. «Ես վերադարձա իմ արմատներին»:

*

*