ՍԴ-ի շուրջ գործընթացը քաղաքական է․ Հրայր Թովմասյան․ tert.am

«Այն մեկ նպատակ է հետապնդում...»
qp-hrayr-tovmasyan3

Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, տեղեկացնում է tert.am:

«Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը»,- ասաց ՍԴ նախագահը:

Ըստ Հրայր Թովմասյանի՝ Ազգային ժողովում դեռ կան ազնիվ մարդիկ, ինչպես Հովիկ Աղազարյանը, որոնք ընդունում են, որ գործընթացը քաղաքական է, կամ Տիգրան Ուլիխանյանը, ըստ որի՝ եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է, ով ուզում է լինի, պետք է հրաժարական տա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծ:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*