Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանությունում 7 անձ բացատրություն է տվել

Հետաքննությունը շարունակվում է:
hrant-margaryan

Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել  ոստիկանության կենտրոնական բաժնում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հետաքննությունը շարունակվում է:

Մայիսի 18-ին ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։ Տեղում գտնվող «Երկիր մեդիա»-ի թղթակիցը ահազանգել է ոստիկանություն։ 

*

*